ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն և պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բանկի օգտին գրավադրվող գույքի հանդեպ առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, եզրակացության տրամադրում;
- Վարկային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում;
- Բանկի և կոնտրագենտների միջև կնքվելիք պայմանագրերի մշակում, կազմում և ստուգում;
- Բանկի անունից հանդես գալու լիազորագրերի կազմում և դրանց գործողության ժամկետներին հետևում;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի կանոնադրության խմբագրում, հավաքագրում և ԿԲ ներկայացում;
- Բանկի կողմից ծառայությունների պատվիրակման նպատակով ԿԲ նախնական համաձայնությունը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և ներկայացում ԿԲ;
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրաքների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում;
- ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն;
- Ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Անգլերենի և ռուսերենի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային Ապահովման Բաժնի Ավագ Մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.