ԴՐՈւՅՔ: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ: 
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է վարկային մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ: 
- Ներգրավել հաճախորդներ, հավաքագրել հաճախորդների տվյալները, տրամադրել ֆինանսական խորհրդատվություն և վարկավորման առաջարկներ;
- Իրականացնել հաճախորդների վճարունակության ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական վերլուծություն;
- Ձևավորել և սպասարկել վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր Հաճախորդների ներգրավմանն ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Հաճախորդների վարկավորման առաջարկությունների պատրաստում ու դրա հետ կապված գործընթացի կազմակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում;
- Հաճախորդների վարկային փաթեթների կազմում և հետագա վարում;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ, ինչպես նաև կազմակերպել այդ գործընթացի հետ կապված աշխատանքները;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ: 
- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում; կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Որպես դիմորդներ կարող են հանդես գալ նաև ուսանողները, ինչը կլինի փորձ ձեռք բերելու լավագույն ճանապարհ;
- Աշխատանքային փորձը բանկային համակարգում կդիտվի որպես առավելություն;
- Ֆինանսական վերլուծության գիտելիքների առկայություն;
- ArmSoft ծրագրից օգտվելու հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ: 
Հետաքրքրված անձինք կարող են նկարով ինքնակենսագրականն (CV) ուղարկել
hr@card.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը և աշխատանքի իրականացման ցանկալի տարածաշրջանը, կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային կամ տարածաշրջանային գրասենյակ։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ: 
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից, հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 
Կազմակերպությունը փնտրում է վարկային մասնագետներ Արարատի մարզ՝ ք. Մասիս, Արմավիրի մարզ՝ ք. Էջմիածին, Կոտայքի մարզ՝ ք. Աբովյան, Արմավիրի մարզ՝ ք. Մեծամոր, Շիրակի մարզ՝ Ազատան համայնք, Արագածոտնի մարզ՝ ք. Աշտարակ, Արարատի մարզ՝ ք. Արտաշատ տարածաշրջանների «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղերի համար։