Զուգահեռ նոր տեխնոլոգիաների աճին, իրենց գործունեության ոլորտը փոխել ցանկացող անձանց թիվը աճում է:
Շատ հաճախ էլ, մարդիկ փոխում են իրենց մասնագիտական ոլորտը, որպեսզի կյանքի կոչեն վաղեմի երազանքները:
Եկեք դիտարկենք 5 քայլ, թե ինչպես կարող ես փոխել մասնագիտական ուղին, անկախ ոլորտից և տարիքից.
-
Ինչու՞ ես ցանկանում փոխել կարիերան:
Նախքան, որևէ գործողություն ձեռնարկելը, ինքդ քեզ հարց տուր. <<Ինչու՞ եմ ուզում փոխել>> կամ << Ո՞րն է իրական պատճառը>>:
Այս քայլը կօգնի քեզ հասկանալ քո իսկական կարիքները:
Ինչու՞ է դա պետք, քանի որ շատ հաճախ մենք կարող ենք շփոթել խրոնիկ հոգնածությունը՝ կարիերան փոխելու ցանկության հետ:
Այս դեպքում, հարկավոր է արձակուրդ վերցնել էներգիան վերականգնելու համար և վերադառնալու աշխատանքի՝ նոր գաղափարներով ու նպատակներով:
-
Ո՞րն է քո նոր ուղին:
Հասկանալուց հետո, թե որոնք են քո մասնագիտական կարիքները, ժամանակն է համեմատել այն թե ինչ ունես և ինչ ես ցանկանում դրա փոխարեն:
Դրա համար, այժմ ժամանակն է, որպեսզի մեկ այլ հարց տաս ինքդ քեզ. <<Ի՞նչ եմ ուզում անել և ինչու՞>>: Այլ կերպ ասած, ժամանակն է պարզել քո իրական մասնագիտական ցանկությունները և առաջ շարժվել դեպի քո երազանքներին:
-
Հետազոտիր շուկան:
Հաջորդ քայլը, դա աշխատանքի շուկայի հետազոտությունն է: Ստուգիր թափուր աշխատատեղերի վեբկայքերը՝ պարզելու համար ոլորտի պահանջարկները: Այս քայլը, քեզ կօգնի լինել ավելի պատրաստ և պատրաստել գործողությունների պլան:
-
Գիտելիքները կարևոր են:
Հաջորդ քայլը, դա գիտելիքների և հմտությունների ձեռք բերումն է, որոնք անհրաժեշտ են նոր մասնագիտության մեջ:
Ստուգիր առկա բոլոր դասընթացները, իսկ լավագույն տարբերակը գտնելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կետերը՝
-
Դասընթացավարները և նրանց փորձը
-
Ուսումնական պլանը
-
Դասընթացից հետո պրակտիկայի հնարավորությունը
-
Դասընթացի վերաբերյալ մասնակիցների կարծիքները
-
Դիմիր թափուր աշխատատեղերի համար:
Այժմ ժամանակն է առաջին քայլն անելու: Գրանցվիր աշխատանքի որոնման օնլայն հարթակներում, ստեղծիր ռեզյումե և սկսիր ակտիվ դիմել թափուր աշխատատեղերի համար:
Ստեղծի՛ր քոնը:
Մեզանից շատերը, եթե երբևէ մտածել են նոր մասնագիտության մասին, ապա ամենից հաճախ դրա պատճառ է հանդիսացել՝ մեր սեփական գործը հիմնելու ներքին մղումը:
Եվ երբ լսում ես քո ներքին ձայնը, որը քեզ ասում է՝ արդեն ժամանակն է շարքային աշխատողից վերածվելու սկսնակ ձեռնարկատիրոջ, ապա այլևս մի հետաձգիր, ԳՈՐԾԻ՛Ր:
Այսպիսով, եղիր հետևողական, նպատակասլաց և աշխատասեր ու քեզ մոտ միանշանակ ամեն ինչ կհաջողի: