ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - շաբաթ 09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Սպեցմաշ» ՍՊԸ փնտրում է արտասահմանյան կապերի բաժնի պետ, որը պատասխանատու կլինի արտասահմանյան ընկերություններից գնումներ կատարելու, նոր մատակարարներ ձեռք բերելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը մատակարարների հետ;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Պատրաստել կոմերցիոն առաջարկներ, վարել բանակցություններ;
- Կատարել ղեկավարի կողմից տրվող աշխատանքային այլ հանձնարարություններ;
- Ընդլայնել և պահպնել գործող և նոր գործընկերների հետ հարաբերությունները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բիզնես հարաբերություններ հաստատելու/ կառուցելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի լավ իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office).
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն
specmashsales@mail.ru էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Սկսած 350,000 ՀՀ դրամից այդ թվում բոնուս՝ կախված աշխատանքի որակից
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Նշված պահանջներին համապատասխանող անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:
Առաքելությունը
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:
Ինչպես են կատարելագործվում
Խորհրդակցություն
Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների, շինարարաների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի և շինարարական տեխնիկաների վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նպատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով՝ նպաստելու հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: