ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Արարատ Սննդի Կոմբինատը փնտրում է թեկնածու Բրենդ մենեջերի թափուր հաստիքի համար: Բրենդ մենեջերը պետք է ներկայացնի կազմակերպությունը պատշաճ ձևով և ապահովի կազմակերպության բրենդի ճանաչումը տեղական և միջազագային շուկաներում, ինչպես նաև հասարակության լայն շերտերի շրջանում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պատշաճ ձևով ներկայացնել կազմակերպությունը տեղական և միջազգային շուկաներում;
- Իրականացնել կազմակերպության բրենդի տարածում;
- Վերահսկել ապրանքի շարժի գործընթացը;
- Հաստատել պաշտոնական նամակագրության և անմիջական կապ գործընկերների հետ;
- Իրականացնել շուկայի վերահսկողություն;
- Կազմել հաշվետվություններ;
- Իրականացնել բրենդի զարգացմանն ուղղված վերլուծություն և համապատասխան գործունեության ծավալում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է շուկայագիտության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում;
- Շուկայի ուսումնասիրման և առանձնահատկությունների մշակման հմտություններ;
- Հետազոտական և վերլուծական հմտություններ;
- Հայերեն, ռուսերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Համապատասխան ոլորտի 1 տարվա աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
araratjuicehr@yahoo.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բրենդ Մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր մրցակցային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Արարատ Սննդի Կոմբինատ ՍՊԸ սկսել է իր գործունեությունը 2011թ.: Կազմակերպության արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ: Արարատ Սննդի Կոմբինատը ՍՊԸ մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
https://web.facebook.com/araratfoodfactory/ :