ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է գնումների մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մրցույթային փաթեթների կազմում;
- Հրավերների ուղարկում կամ հրապարակում (
www.procurement.am,
www.atdf.am);
- Գնահատման հաշվետվությունների կազմում, (գնահատող հանձնաժողովի կազմում հանդես գալով որպես հանձնաժողովի քարտուղար);
- ԿՏՀ-ում գնումների վերաբերող ողջ տեղեկատվության մուտքագրում;
- Պայմանագրի կազմում/ գնի բանակցում;
- Կնքված պայմանագրերի մասին ինֆորմացիայի հրապարակում (
www.procurement.am,
www.atdf.am կայքէջերում);
- Հաշվետվությունների կազմում;
- Վերադասի կողմից տրված աշխատանքի բնույթին վերաբերող հանձնարարությունների կատարում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն, տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական, կառավարման,իրավագիտության ոլորտների մասնագիտություն;
- 1-3 տարվա աշխատանքային փորձ (միջազգաին ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն);
- Անգլերեն լեզվի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
r.gharibyan@atdf.am,
l.sedrakyan@atdf.am էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Գնումների Մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից