ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է նվիրված և պարտաճանաչ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) որակի ապահովման պատասխանատու` զարգացման և որակի ապահովման թիմում ներգրավելու: Հաջողակ թեկնածուն կնպաստի ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության և ակադեմիական գերազանցության չափորոշիչների ապահովմանը:
ОБЯЗАННОСТИ
: 
- Մշակել և իրականացնել ՄԿՈՒ որակի ապահովման քաղաքականություններ և ընթացակարգեր;
- Պարբերաբար կատարել ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրություն և գնահատում, բացահայտել բարելավման ենթակա ոլորտները և առաջարկել համապատասխան գործողություններ;
- Համագործակցել ուսանողների և դասավանդող ու վարչական կազմի հետ՝ լուծելու որակի հետ կապված խնդիրները և ապահովելու համապատասխանությունը համալսարանի քաղաքականությանն ու չափորոշիչներին և աջակցել շարունակական բարելավման նախաձեռնություններին;
- Վերահսկել և գնահատել որակի բարելավման նախաձեռնությունների արդյունավետությունը;
- Իրականացնել հետազոտություններ և վերապատրաստվել բարձրագույն կրթության որակի ապահովման լավագույն փորձի և միտումների վերաբերյալ;
- Ապահովել որակի ապահովման վերաբերյալ ուսուցում և աջակցություն ուսանողներին և դասավանդող ու վարչական կազմին;
- Պատրաստել մանրամասն հաշվետվություններ որակի ապահովման գործունեության վերաբերյալ և արդյունքները ներկայացնել համալսարանական համայնքին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բակալավրի աստիճան սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտում (օրինակ՝ մանկավարժություն, բիզնեսի կառավարում);
- Անգլերենի գերազանց իմացություն;
- Ուսումնառության ձգտում և վերլուծական ու խնդիրներ լուծելու հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն;
- Ծրագրի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
- Հավատարմագրման գործընթացների, որակի ապահովման շրջանակների և ստանդարտների իմացություն (օրինակ՝ ESG, ISO 9001);
- Տվյալների վերլուծության ծրագրերի և Microsoft Office-ի իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, ուղեկցող մոտիվացիոն նամակ և կոնտակտային տվյալներ՝
quality@haybusak.am և
cv@haybusak.am էլ. հասցեներով։ Հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև հաստիքի համալրումը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Yerevan Haybusak University is one of the first and biggest private universities in Armenia. It’s the only Armenian university undergoing accreditation by European accreditation agencies. Promoting academic excellence and innovation, it offers a dynamic and inclusive work environment that fosters professional growth and development.
Yerevan Haybusak University is an equal opportunity employer and does not discriminate based on race, colour, religion, sex, national origin, age, disability, or any other protected class.