company icon
ARAN

ARAN ՍՊԸ

About us:

“Քրաուն Քեմիքալ” ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և այսօր հանդիսանում է քիմիական արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում:Քրաուն Քեմիքալ ընկերության կողմից նորամուծությունների ներդրումը, որակը և մատչելի գինը հանդիսանում են նոր շուկաների և հաճախորդների ձեռքբերման գրավականը:

Յուրաքանչյուր տարի ընկերությունն ավելացնում է իր տեսականին: Այսօր արդեն այն ներառում է վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, ջրամեկուսիչ նյութեր, բետոնի հավելանյութեր:Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:Ընկերության կարևորագույն սկզբունքներն են` դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, մշտապես ավելացող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին, թափանցիկ գործունեություն:

ARAN