
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն/ AYG Center for Psychological Services
About us:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, որ պրակտիկ հոգեբանությունը, որպես մշակույթ, բերեց Հայաստանի Հանրապետություն և սկսեց իրականացնել ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ հոգեբանական ծառայություններ։
Կենտրոնն այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ:
«ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ
Անհատական
Ընտանեկան և զույգերի
Երեխաների և դեռահասների
Օնլայն-խորհրդատվություն
ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Bio-feedback թերապիայի իրականացում. ժամանակակից սարքավորումների միջոցով կենսաբանական հետադարձ կապի մեխանիզմով տարբեր հոգեմարմնական խանգարումների և հոգեբանական խնդիրների շտկում, ինչպես նաև նյարդավերականգնողական ակտիվ գործընթացի իրականացում մի շարք հիվանդություններից հետո:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
Մասնագիտական աջակցություն անհատի ընդունակություններին, անձնային առանձնահատկություններին և հետաքրքրություններին առավել համապատասխան մասնագիտության ընտրության հարցում:
ԼՈԳՈՊԵԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց հարազատների համար լոգոպեդական խորհրդատվություն:
ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ
Անհատական և խմբային սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մասնագիտական խորացված ուսուցում հոգեբան-մասնագետների համար, ինչպես նաև տեսագործնական դասընթացների կազմակերպում այլ մասնագիտության տեր մարդկանց համար:
ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Ուսուցողական, հոգեթերապևտիկ, անձնային աճին ուղղված թրեյնինգների կազմակերպում, գիտական, ինչպես նաև հանրամատչելի սեմինարների անցկացում:
ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱ
Տուրմանային կերամիկա պարունակող նոր սերնդի սարքավորումների միջոցով նյարդային համակարգի և բոլոր օրգան-համակարգերի գործունեության կարգավորում։
ԴԱՅԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Երեխայի տարիքային և անձնային առանձնահատկություններին առավել համապատասխան դայակի ընտրություն և անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ուսուցում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կադրերի հոգեբանական ընտրություն, սահմանված հաստիքների համար պրոֆեսիոգրաֆիայի կազմում, աշխատակիցների հոգեբանական համատեղելիության գնահատում, միջանձնային հարաբերությունների կարգավորում և արդյունավետ աշխատանքային մթնոլորտի ձևավորում, անձնակազմի հոգեբանական վերապատրաստում, մոտիվացիայի բարձրացում, դասընթացների, թրեյնինգների կազմակերպում: