company icon
«ԿԱԶԱ»

«ԿԱԶԱ» հիմնադրամ

About us:

Ստեղծվել է 1997թ.–ին շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ:
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 25 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Մենք աջակցում ենք Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Մեր 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով մեր մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքենք նրանց փոփոխվող կարիքներին ու մեր գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։
Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (Էրասմուս+, ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։



Working At «ԿԱԶԱ» :