company icon
ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ

ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ LLC

About us:

ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ ընկերությունը մասնագիտացած է լոգասենյակի ամբողջական կահավորման պարագաների, շինարարական ապրանքների ներկրման և մատակարարման մեջ` ներկայացնելով ապրանքանիշեր Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից։

Ընկերությունը հանդիսանում է սանտեխնիկայի, սանիտարական կերամիկայի, կերամիկական և կերամագրանիտե սալիկների, ներկերի, շինանյութերի ավելի քան 30 ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերությունը Երևան քաղաքում ունի երկու մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված են լոգասենյակի և հատակի ամբողջական հարդարման և կահավորման լուծումները, պրոֆեսիոնալ ներկերի և շինանյութերի տեսակներ՝ ինտերիերի և էքստերիերի համար։

Ընկերության է նպատակն է բարձրակարգ և որակյալ ապրանքներով, առաջնակարգ սպասարկումով և ճկուն գնային քաղաքականությամբ լինել շինանյութերի և շինարարական ապրանքների շուկայի առաջատար։

Ընկերության առաքելությունն է հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների ապրանքանիշերը Երևանի և ՀՀ մարզերի սպառողներին՝ ապահովելով ամենալայն տեսականին և առաքման ամենաարագ եղանակը։

Ունենալով ավելի քան 150 աշխատակից՝ Ընկերությունը ներառվում է ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում և տարեցտարի շարունակում է ամրապնդել իր դիրքը ոլորտում։

ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ