company icon
Proshyan Brandy Factory LLC

Proshyan Brandy Factory LLC LLC

About us:

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է[2]։

Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։

Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան
Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։