company icon
Wines of Armenia

Wines of Armenia NGO

About us:

«Հայաստանի գինիներ» գինու ոլորտի խթանման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021թ․ -ին։ Կազմակերպության նպատակն է․
- Կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու որակը հավաստող միասնական ապրանքային նշանի (պիտակի) ձևավորումն ու առաջ մղումը,
- Կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանումը,
- Հայաստանում գինու սպառման մշակույթի խթանումը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկի ձևավորումը,
- Գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցությունը,
- Ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների, գինու որակի գնահատման համտեսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև նման միջոցառումներին Կազմակերպության անդամների մասնակցությանն աջակցությունը,
- Գինեգործության ոլորտում օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը։

Wines of Armenia