TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը փնտրում է Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական:
RESPONSIBILITIES
: 
- Աջակցել տնօրինության նախագծերի աշխատանքների համակարգմանը;
- Մասնակցել համալսարանի եվրոպական և ֆրանկոֆոն ծրագրերի մշակմանը;
- Աջակցել տնօրինության աշխատանքների իրականացմանը;
- Աջակցել համալսարանում «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» եվրոպական նախագծի աշխատանքներին;
- Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով;
- Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) մարքեթինգի, կառավարման կամ հասարակական գիտությունների ոլորտում;
- Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա վարչական աշխատանքի փորձ;
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն;
- Համակարգչային գիտելիքներ:
APPLICATION PROCEDURES
: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 15 փետրվարի, 2021թ. ուղարկել ինքնակենսագրական և ֆրանսերեն լեզվով մոտիվացիոն նամակ
job@ufar.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Assistante de la Direction des relations institutionnelles»։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական.docx.docx - Տարածաշրջանային, ինստիտուցիոնալ հարաբերությունների, եվրոպական ծրագրերի և որակի տնօրինության օգնական
ABOUT COMPANY
: 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակներում։