TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Առողջապահական համակարգի արդիականացման գծով ԱԾԻԳ տնօրենի տեղակալը պատասխանատու է ծրագրերի շրջանակներում իրականացվող ստորև նշված աշխատանքների համակարգման համար:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման պլանավորում, ծառայությունների տեղակայում, կարիքների գնահատում, կազմակերպությունների օպտիմալ կառուցվածքի և մարզերում առողջապահական օպտիմալ համակարգի սահմանում;
- Համակարգել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքները (նախագծում, շինարարություն), այդ թվում` հաստատությունների արդիականացմամբ և շինարարական աշխատանքների անմիջական վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների և խորհրդատուների, շին․ հրապարակներում աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի համակարգում;
- Համակարգել շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանման, սոցիալական ազդեցության գնահատման, բնապահպանական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդեռային բռնության ռիսկերի կառավարում;
- Համակարգել ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող բժշկական սարքավորումների և կահույքի, ինչպես նաև այլ ապրանքների գնումը, ընդունումը, բաշխումը և տեղադրումը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն հետևյալ բնագավառներից որևէ մեկում՝ հանրային առողջապահություն, բժշկություն, տեխնիկական գիտությունների բնագավառում (շինարար, ճարտարապետ, ճարտարագետ), առողջապահական կազմակերպությունների կառավարման բնագավառում; հետբուհական կրթությունը կամ մագիստրոսի աստիճանը ցանկալի է;
- Հանրային ծառայության առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ;
- Հայաստանի Հանրապետության առողջապահական բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի կառուցվածքի և ենթակառույցների իմացություն, ներկայիս իրավիճակի, խնդիրների, և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն;
- ՀՀ մարզային առողջապահական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեության հնարավոր տարբերակների գնահատման, բժշկական հաստատությունների գործունեության վերլուծության և կարիքների գնահատման կարողություն;
- ՀՀ քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրության իմացություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն; «Mulberry» համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է;
- Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Գրավոր դիմում` հիմնարկի կողմից տրամադրված ձևի համաձայն;
- Ինքնակենսագրություն/ CV;
- Համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի/ների պատճեն;
- Հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը (ՀՀ կառավարության 15․02․2019թ․ թիվ 98-Ն որոշում);
- Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ;
- Հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին;
- Հայտարարություն այն մասին, որ չի դատապարտվել հանցագործության համար կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է;
- Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք;
- 1 լուսանկար` 3X4 չափսի;
- Անձնագրի պատճեն;
- 2 բնութագիր (երաշխավորագիր);
- Աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճեն (պատճեններ) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող գրասենյակ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի շենք, 5-րդ հարկ), մինչ վերջնաժամկետի ավարտը: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին հիմնարկի գրասենյակում: Մրցույթը տեղի կունենա 2 փուլով` փաստաթղթային փուլ և հարցազրույց: Մրցույթի հարցազրույցի փուլն անցած թեկնածուները կտեղեկացվեն Էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն թեկնածուի կողմից անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Հարգերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 29-75-37, 010 29-75-38:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Պայմանագրային
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA
: 
Համապատասխան որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները