TERM
: 
Սահմանված է ազատ աշխատանքային գրաֆիկ (ըստ կանչերի և նախորոք համաձայնեցմամբ)
JOB DESCRIPTION
: 
Կենսաբանական նմուշների որակայալ հետազոտման գործի ամենա կարևոր և որոշիչ փուլն է նախահետազոտական՝ նմուշառման փուլը։ Այս գործում խիստ կարոր է նմուշառող բուժքրոջ դերը այցելուի հետ առընչման բոլոր ասպեկտներում։
«Երևան Բժշկական լաբորատորիան» աշխատանքի է հրավիրում նմուշառող բուժքույրերի, ովքեր պատրաստ են իրենց հոգատարությամբ և աշխատանքային որակներով բարելավել այցելուների բժշկական սպասարկումը։
Լաբորատորիան կարևորում է իր բոլոր բուժառուների հավասար և որակյալ բժշկական ծառայության տրամադրումը և իրենց սպասելիքների առավելագույն արդարացումը։
Հաջող լաբորատոր պրակտիկա վարելու համար կարևոր է լաբորատոր բոլոր օղակների գրագետ աշխատանքը, հատկապես կոմպետենտ և խանդավառ բուժքրոջ դերը:
RESPONSIBILITIES
: 
- Ընդունել ուղորդված այցելուներին նմուշառման սենյակ;
- Բացատրել նմուշառման գործընթացը;
- Պատրաստել աշխատանքային տարածքը յուրաքանչյուր բուժառուից առաջ;
- Իրականացնել արյան նմուշառում մեծահասակներից;
- Իրականացնել արյան նմուշառում երեխաներից և դեռահասներից;
- Իրականացնել ուրոգենիտալ նմուշառմում կանանցից;
- Իրականացբել տնային կանչեր անհրաժեշտության դեպքում;
- Իրականացնել նմուշների նախնական մշակում և տեղափոխման պատրաստում անհրաժեշտության դեպքում;
- Խստորեն պահպանել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները;
- Հետևել լաբորատորիայում սահմանված էթիկայի և գործարար վարքագծի կանոնակարգին;
- Բուժառուների անձնական տվյալների գաղտնիության պահպանում և բացառումը դրանց երրորդ անձին տրամադրել;
- Ներկայանալ աշխատանքի մաքուր, արդուկված բժշկական համազգեստով, մազերը հավաքած վիճակում, կարճ խարտած եղունգներով և բացառել վառ շպարը;
- Վարել համապատասխան մատենագրություն;
- Հավաքագրել ՇՄԶ կրեդիտները համապատասխան ժամկետներում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բուժքույրական կրթություն;
- Պահանջվող ՇՄԶ կրեդիտավորում, մասնագիտական վերապատրաստումներ;
- Աշխատանքյաին փորձ նշված ոլորտում;
- Արյան նմուշառման հմտություններ մեծահասկաների և/կամ երեխաներից;
- Գինեկոլոգիական նմուշառման հմտություններ;
- Վստահություն և հմտություններ տարբեր տեսակի նմուշառման պարագաների հետ աշխատելիս;
- Լաբորատոր նախահետազոտական գործընթացների իմացություն;
- Լաբորատոր հետազոտությունների մինիամալ իմացություն;
- Բժշկական էթիկայի բավարար գիտելիքներ;
- Բժշկական հիգիենայի և ախտահանման բավարար իմացություն;
- Կենտրոնացված և հետևողական աշխատելու հմտություններ;
- Ակտիվ ֆիզիկական վիճակ և բավարար տեսողություն;
- Անգլերեն և/կամ Ռուսերեն լեզուների բավարար իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն, ինքնուրույն աշխատելու ունակություն;
- Անձնական հատկանիշներ;
- Կարեկից և հոգատար վերաբերմունքի ցուցաբերում;
- Միջանձնային հարաբերություներում պրոֆեսիոնալիզմի դրևորում;
- Տարբեր սոցիալական կրթական և այլ առանձնահատկություններով բուժառուներին կարեկցելու և անհատական մոտեցում;
- Աշխատասիրություն;
- Ճշտապահություն:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@yerevanlab.com էլ հասցեին նամակի թեմայում նշելով «Լաբորատոր Բուժքույր»։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցունակ աշխատավարձ