ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Նոր Փրոջեկտս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում 1C Մուտքագրող Օպերատորի։ Հաշվի առնելով պահեստում իրականացվող աշխատանքի բնույթը՝ տղամարդկանց դիմումները խրախուսվում են։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մուտքագրել ապրանքների տվյալները ծրագրում;
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին;
- Կատարել նյութածախսի հաշվարկ, վերահսկել հումքի ծախսը 1C ծրագրում;
- Կոորդինացնել արտադրության և ապրանքների շրջանառության փուլերը (մուտք, ելք, շրջանառություն);
- Վերահսկել պահեստային մնացորդները;
- Համակարգել 1C ծրագրի աշխատանքային փուլերը;
- Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ ճարտարագիտական ուղղվածությամբ;
- 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ծրագրային ոլորտում;
- MS Office-ի ծրագրերի իմացություն;
- 1C ծրագրի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ;
- Լարված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն
hr@ampgroup.co կամ
hr@norprojects.com էլ. հասցեներին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («1C Մուտքագրող Օպերատոր»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Մանրամասների համար կարող եք զանգահարել նաև 091 078 100 հեռախոսահամարով։