ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՍՊԱՐ սուպերմարկետի գրասենյակին անհրաժեշտ է Օպերատոր։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել ապրանքների մուտքերն ու ելքերը ծրագրի մեջ;
- Իրականացնել ապրանքների գների մուտքագրում և անհրաժեշտության դեպքում դրանց փոփոխություն ծրագրի մեջ;
- Վերահսկել ծրագրում տվյալների փոփոխությունը;
- Կատարել պաշտոնի գործառույթներից բխող այլ պարտականություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- 1C ծրագրի իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@spar.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օպերատոր»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՍՊԱՐ/ SPAR Armenia-ն SPAR International գլոբալ ընտանիքի անդամ է և Հայաստանում ներկայացված է ՍՊԱՐ ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 1932 թ․ Նիդերլանդներում։ Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 44 երկրում և ունի ավելի քան 12,500 խանութ, օրական սպասարկում է 13 միլիոն հաճախորդի։ Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել կազմակերպության կայքում՝
https://spar-international.com/ ։