ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը փնտրում է Վարկային Մասնագետ Գլխամասային Գրասենյակում, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հաճախորդների ներգրավում և ակտիվ վաճառք;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Ընդունել և վերլուծել հայտերը;
- Իրականացնել արտաքին գործընկերների հետ համագործակցություն;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես բիզնես վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel ծրագրերի և ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկվում են որպես մեծ առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլ. հասցեին` վերնագրում նշելով «Վարկային Մասնագետ Գլխամասային Գրասենյակում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում: