ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Բարսիս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով Գլխավոր Հաշվապահի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը;
- Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները;
- Ստեղծել հաշիվների ամբողջական փաթեթ և փակել դրանք ժամանակին;
- Կազմել ծրագրի ծախսերի բյուջե, հետևել, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ;
- Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվություններ, և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվություններ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Ներկայացնել ծրագրի ծախսերի հաշվետվություններ վերանայման և հաստատման համար;
- Ապահովել ընկերության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ;
- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ Հարկային տեսչությանը, Աշխատանքի պետական տեսչությանը, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններին;
- Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության, աուդիտի կամ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Օրենսդրական նախագծերի կազմման և հստակեցման փորձ;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի իմացություն;
- MS Office-ի գերազանց իմացություն;
- Բանակցային հմտություններ;
- Վերջնաժամկետներով պայմանավորված միջավայրում զարգանալու կարողություն;
- Բացառիկ կազմակերպչական և մաթեմատիկական հմտություններ;
- Թիմին մոտիվացնելու և սեփական օրինակով առաջնորդելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@barsis.am էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Բարձր մրցակցային