ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) անհրաժեշտ է Գլխավոր Հաշվապահ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Վարել հաշվապահական հաշվառումը;
- Կազմել հաշվետվություններ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել վիճակագրական վարչության հաշվետվությունները;
- Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը;
- Ձևակերպել ամենօրյա բանկային հաշիվները;
- Դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվները;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը և վճարել;
- Իրականացնել գործընկերների դեբիտորների և կրեդիտորների հաշվառում;
- Կազմել ԵՏՄ հաշվետվություններ;
- Կատարել այլ աշխատանքներ ֆինանսական ղեկավարի հանձնարարությամբ;
- Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ
համապատասխան գործառնություններ;
- Իրականացնել նյութական արժեքների և հիմնական միջոցների, դրանց շարժերի հետ
կապված գործառնություններ;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթեր;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- Հաշվապահական միջազգային ստանդարտների գերազանց իմացություն; IFRS, ACCA որակավորման առկայությունը ցանկալի է;
- Հայկական ծրագրի գերազանց իմացություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- E-invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ-հաճախորդ ծրագրի իմացություն;
- ՀՀ հարկային օրենսգրքի և օրենսդրության գերազանց տիրապետում;
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV) Լուսինե Բոյաջյանին
info@yerphi.am (099730263) էլ․ հասցեով և Լևոն Միքաելյանին
l.mikaelyan@aanl.am (010350071) էլ․ հասցեով: Վերջնական որոշումից առաջ լավագույն թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.