ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Սայմոտեկ ընկերությունը փնտրում է թեկնածու ՏՏ Մասնագետի թափուր հաստիքի համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ընդունել, վերլուծել և լուծել օգտատերերի խնդիրները;
- Ապահովել հաճախորդների համակարգչային ցանցի, դրանց ենթակառուցվածքների և ծրագրերի անխափան աշխատանքը;
- Իրականացնել խորհրդատվություն օգտատերերի հետ ծրագրերի և սարքավորումների աշխատանքի վերաբերյալ;
- Աջակցել հաճախորդներին, ինչպես հեռահար հաղորդակցման միջոցով, այնպես էլ տեղում;
- Ապահովել աջակցություն հեռախոսով և էլեկտրոնային եղանակով։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Քոլեջի կամ համալսարանի տեխնիկական կրթություն;
- Համապատասխան փորձ տեխնիկական աջակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Խնդիրներն արագ լուծելու կարողություն;
- Ծանոթություն Linux (Ubuntu, Debian Server) և Windows Server համակարգերին;
- Համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման փորձառություն;
- TCP/ IP, DNS, DHCP, routing-ի, տվյալների փոխանցման լարային և անլար տեխնոլոգիաների իմացություն;
- Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade) և սարքին պահելու փորձառություն;
- Տվյալների արխիվացման և վերականգնման փորձառություն;
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ;
- Ծանոթություն վիրտուալիզացիայի և ամպային տեխնոլոգիաների հետ;
- HTML, MS Word և Excel ծրագրերի բազային իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
info@symotec.am էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՏՏ Մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.