ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Սեմուր ընդ Կո ընկերությունը փնտրում է թեկնածու Ավտոտրանսպորտային Տեղամասի Ղեկավարի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Վերահսկել և համակարգել աշխատանքները;
- Կատարել վարորդների հավաքագրում համաձայն հաստիքի;
- Իրականացնել անհրաժեշտ տրանսպորտային փաստաթղթերի վերահսկում;
- Նվազեցնել ծախսերը;
- Կատարել աշխատանքային հաշվետվություններ;
- Կանխարգելել խախտումները և պատահարները;
- Վերահսկել վարորդների կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կանոնների պահպանումը;
- Վերահսկել վարորդների և բեռնիչների կողմից ծառայությունների անմիջական մատուցման հետ կապված ներքին ընթացակարգերի պահպանման կատարումը;
- Հետևել, որպեսզի ժամանակին իրականացվի մեքենաների վերանորոգումը և շաբաթյա և ամսական տեխսպասարկումը;
- Վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումը;
- Իրականացնել վառելիքի և քսուքների օգտագործման վերահսկում, համաձայն նորմերի;
- Կառավարել ավտոմեքենաների ծախսերը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հաղորդակցության հմտություններ;
- Կազմակերպչական և կառավարչական ընդունակություններ;
- Ճկունություն, վճռականություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ընդունակություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV հայերեն)
info@semur.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավտոտրանսպորտային Տեղամասի Ղեկավար»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.