ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՎԱՍ Գրուպը փնտրում է թեկնածու Ներմուծման Մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Համագործակցել առկա գործընկերների հետ;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն;
- Փնտրել նոր գործընկերներ, կապեր հաստատել և վարել բանակցություններ վերջիններիս հետ, զարգացնել համագործակցությունը՝ կապի տարբեր միջոցներով;
- Համագործակցել տրանսպորտային ընկերությունների հետ, կազմակերպել բեռնափոխադրումներ, ստուգել թղթաբանությունը, հետևել փաստաթղթերի ճշգրտությանը՝ ապրանքների բարձումից մինչև պահեստ ժամանումը;
- Իրականացնել նոր պատվերներ՝ հիմնվելով ապրանքային ներքին շարժի և պահանջարկի վրա;
- Ստուգել և պատրաստել մաքսազերզծման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հաղորդակցվելու գերազանց հմտություն;
- Պատասխանատվության զգացում;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, համացանցում ազատ աշխատելու հմտություն;
- Բարձրագույն կրթություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Բանակցություններ վարելու, ներկայացնելու և կապեր հաստատելու գերազանց հմտություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրություն
job_vasgroup@vas.am էլ․ հասցեին` վերնագրում նշելով «Ներմուծման Մենեջեր»: Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ընթացքում կներկայացվի մանրամասն տեղեկություն աշխատանքի վերաբերյալ:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.