ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը Ինֆո Խորհրդատուի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բացահայտել և բավարարել հաճախորդների կարիքները;
- Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հաճախորդներին;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն; ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլ. հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ինֆո Խորհրդատու»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային աշխատավարձ, առավելությունների լայն փաթեթ: