ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ փնտրում է թեկնածու Գլխավոր հաշվապահի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում;
- Պատրաստել և ներկայացնել հարկային հաշվետվություններ ՀՀ հարկային տեսչություն;
- Իրականացնել հարկային վճարումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով;
- Իրականացնել աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում;
- Իրականացնել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական վերլուծությունների պատրաստում;
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորոտւմ;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում;
- Գլխավոր հաշվապահի ՀՀ ԿԲ վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- ԼSoft ծրագրի և MS Office ծրագրերի իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը` հայերեն լեզվով
info@creditcorp.am էլ. փոստին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Կրեդիտ Կորպ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրում է տարատեսակ վարկեր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
http://creditcorp.am/ :