ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Չաարատ Կապան ՓԲԸ փնտրում է թեկնածու Գլխավոր երկրաբանի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հանքային ռեսուրսների բազայի համակարգված վերահսկողություն՝ հետախուզական և շահագործման աշխատանքների առավել ռացիոնալ ուղղությունները որոշելու համար;
- Իրականացնել հանքի երկրաբանական մոդելի կազմում և համադրում;
- Իրականացնել հանքի հաստատված պաշարի ռացիոնալ շահագործում;
- Կազմակերպել և իրականացնել բոլոր տեսակի երկրաբանահետախուզական աշխատանքներ;
- Կազմակերպել հանքի շահագործական երկրաբանության հերթափոխային աշխատանքները;
- Մասնակցել հանքաարդյունաբերության շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծմանը և պլանավորմանը;
- Մասնակցել լեռնային աշխատանքների անվտանգ կատարման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը;
- Հետազոտական աշխատանքների գործընթացը բարելավելու համար արտադրության մեջ ներդնել հետախուզության նոր միջոցներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստորգետնյա երակային տիպի հանքավայրերում:
- Ընդերքի ուսումնասիրման, հետազոտման և շահագործման տեխնիկական միջոցների և մեթոդների կիրառման գործընթացի իմացություն;
- Ստորգետնյա հանքի շահագործական երկրաբանական ծառայության աշխատանքների կազմակերպման և իրականացման հմտություն;
- Երկրաբանական Բլոկ Մոդելի կառուցման, համադրման հմտություն;
- Օգտակար հանածոների պաշարների շարժի և պայմանների վերաբերյալ հաշվարկների և հաշվառման իմացություն;
- MS Office փաթեթի, Datamine Studio, Surpac, LeapFrog, AutoCAD ծրագրերի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@chaarat.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Երկրաբան»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.