ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Գալաքսի Ընկերությունների Խումբը փնտրում է Վաճառքի ղեկավար Մեգաֆուդ Ընկերության համար, որն ընդգրկված է Գալաքսի Ընկերությունների Խմբում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել բաժնի աշխատանքի համակարգված բիզնես գործընթաց և մրցունակ ռազմավարություն;
- Մշակել առևտրային ծավալների խթանման գործընթացներ;
- Իրականացնել վաճառքի պլանների բաշխում թիմի ղեկավարների միջև;
- Համակարգել, ղեկավարել և վերահսկել բաժնի ֆինանսական հոսքերը;
- Կազմել բաժնի տարեկան բյուջեն, պլանավորել և վերահսկել բյուջեի կատարումը;
- Մշտապես աշխատել բիզնեսի զարգացման ուղղությամբ;
- Ուսումնասիրել և վերլուծել վաճառքի զեկույցները;
- Ղեկավարել իր ենթակայությամբ աշխատող թիմը՝ մշտապես ուղղորդելով բիզնես նպատակների իրականացմանը;
- Մշակել բաժնի աշխատանքի համակարգված բիզնես գործընթաց և մրցունակ ռազմավարություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում; մասնավորապես արագ սպառման ապրանքների շուկայում;
- Առնվազն 3 տարվա ղեկավար հաստիք զբաղեցնելու փորձ;
- Գերազանց բանակցային հմտություններ;
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն;
- Վերլուծական մտածողություն;
- MS Office գերազանց իմացություն;
- Հայերենի և ռուսերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր այն թեկնածուները, որոնք համապատասխանում են աշխատատեղի պահանջներին կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել
hr@galaxyconcern.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի ղեկավար»): Ձեր նամակի մեջ մի քանի նախադասությամբ նշեք նաև այն լրացուցիչ ինֆորմացիան ձեր հմտությունների և մասնագիտական փորձի մասին, որն ըստ ձեզ կարևոր է: Կազմակերպության համար կարևոր է հասկանալ ձեր վճռականությունը, իմանալ ձեր տեսլականը: Գալաքսի Ընկերությունների Խումբը շնորհակալություն է հայտնում ձեր ժամանակի համար: Բոլոր դիմումները կվերանայվեն. այնուամենայնիվ, միայն ցուցակագրվող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.