ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Լոգոպեդի, ով սիրում է աշխատել երեխաների հետ, ունի փորձառություն լոգոպեդական աշխատանքում, մոտիվացված է և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում։ Լոգոպեդի դերը ստանձնելով, թեկնածուն կմիանա ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին և կաշխատի Լոգոպեդական ծառայությունների համակարգողի անմիջական ղեկավարությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Համակարգել թիրախային համայնքներում լոգոպեդների/ հատուկ մանկավարժների աշխատանքը;
- Ծրագրավորել, պլանավորել և կազմակերպել լոգոպեդական ծառայությունների ներդրումը Հիմնադրամի նոր համայնքներում;
- Կազմակերպել աշխատանքների հաշվետվողականությունը;
- Վերապատրաստել տեղի մասնագետներին՝ զարգացնելով նրանց մասնագիտական տեսական և գործնական հմտություններն ու գիտելիքները;
- Պարբերաբար այցելել շահառու համայնքներ՝ տեղում տրամադրելու լոգոպեդական ծառայություններ, մեթոդական աջակցություն և ուղղորդում;
- Պարբերաբար տրամադրել խորհրդատվություն;
- Ապահովել խոսքի զարգացման թեմաներով դասընթացների և քննարկումների կազմակերպումը ծնողների, ուսուցիչների/ մանկավարժների/ մանկապարտեզի անձնակազմի և երեխաների համար;
- Վերահսկել և գնահատել տեղի մասնագետների կողմից իրականացվող շահառու երեխաների ախտորոշման գործընթացը, մշակել և իրականացնել շահառու երեխաների կարիքներին համապատասխան գործողություններ և միջամտություններ;
- Ապահովել լոգոպեդի և հատուկ մանկավարժի գործառույթների մասին իրազեկությունը համայնքում և սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական, դպրոցական և առողջապահական հաստատությունների հետ;
- Սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ՝ առավելագույն արդյունք և բազմակողմանի մոտեցում ապահովելու նպատակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
Սպասելով ավելին՝ ՔՈԱՖ-ն ակնկալում է թեկնածուից
ունենալ հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
- Լոգոպեդի/ հատուկ մանկավարժի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ;
- Հաշվետվություններ գրելու հմտություններ;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
- Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
- Դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և իրականացման փորձ;
- Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակաց) ճկունություն և պատրաստակամություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=14։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ի օրվա ավարտն է։ Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի ընկերության թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցների, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՔՈԱՖ-ն առաջարկում է`
- Կյանք փոխող աշխատանքային փորձ;
- Աշխատանք, որը թեկնածուն կկարևորի ու կսիրի;
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։