ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Աթենք» ընկերությունն աշխատանքի է հրավիրում MS Excel-ի գերազանց իմացությամբ Հաշվապահի՝ զարգացած վերլուծական մտածողությամբ և խնդիրներն արագ լուծելու կարողությամբ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հաշվապահական ձևակերպումների վերահսկողություն, խնդիրների հայտնաբերում և վերացում;
- Կատարել վաճառքների կառավարում, ծրագրում ապրանքային շարժի վերահսկողություն;
- Իրականացնել տվյալների բազայի վերլուծություն և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմում;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- MS Excel-ի գերազանց իմացություն (բանաձևեր, գործիքներ) և ՀԾ-ի իմացություն;
- ՎԿ (Վաճառքների Կառավարում) ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Կազմակերպչական զարգացած հմտություններ;
- Զարգացած վերլուծական միտք և ժամանակի կառավարման հմտություններ;
- Հաղորդակցման էթիկա։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ Հաշվապահ»)։ Հարցերի դեպքում զանգահարել (060) 434303 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս «Աթենքը» շուկայում ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: