ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀՀ-ում «Սոֆարմա» ԲԸ ներկայացուցչությունը փնտրում է մոտիվացված թեկնածու Բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել ամենօրյա այցեր բժշկական կենտրոններ և դեղատներ՝ ընկերության դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով;
- Պարբերաբար կատարել գործուղումներ դեպի մոտակա մարզեր;
- Կազմակերպել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված այլ մարկետինգային միջոցառումներին;
- Իրականացնել աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների հանձնում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի սահուն իմացություն (գրել, կարդալ և խոսել);
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Գերազանց պրեզենտացիոն հմտություններ;
- Հաղորդակցման և միջանձնային շփումների հմտություններ;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են լուսանկար պարունակող (պարտադիր պահանջ) ինքնակենսագրականն ուղարկել
armenia.sopharma@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք թեմա դաշտում նշել «Բժշկական ներկայացուցիչ» և ինքնակենսագրական ֆայլն անվանել Ձեր անուն ազգանունով։ Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր դիմորդներին, և տեղեկացնում է, որ մինչև հայտարարության ժամկետի ավարտը հարմար թեկնածու լինելու դեպքում մյուս թեկնածությունները չեն դիտարկվի։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.