ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Այ-թի Լոջիք Տեք» ընկերությանը անհրաժեշտ է ներմուծման մենեջեր՝ կազմակերպության գործընկերների հետ արտաքին կապերի հաստատման, բանակցություններ վարելու, իրականացվող գործարքների որակի, պրոդուկտիվության ապահովման, ինչպես նաև ներմուծման գործընթացը կոորդինացնելու համար՝ կազմակերպության ներքին կանոնադրության և ընթացակարգերին համապատասխան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ելնելով օպտիմալ գնի, մատակարարման գրաֆիկների և որակի տեսանկյունից՝ իրականացնել հետազոտություններ՝ լավագույն ապրանքներն ու մատակարարներին որոշելու համար;
- Որոշել պոտենցիալ մատակարարներին, վարել բանակցություններ և կնքել պայմանագրեր, հաստատել լավ հարաբերություններ համագործակցող կազմակերպությունների հետ;
- Իրականացնել բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման և լոգիստիկայի հետ կապված խնդիրների կարգավորում;
- Պատասխանատու լինել ներկրմանը վերաբերվող ինֆորմացիայի ամբողջականության և ճշգրտության համար;
- Պատասխանատու լինել ներկրվող ապրանքների մաքսազերծման, համապատասխան փաստաթղթերը ստանալու և մատակարարներին ներկայացնելու գործընթացների վերահսկման համար;
- Կազմել հաշվետվություններ, վարել նամակագրություն;
- Իրականացնել ապրանքների տեղափոխման գործընթացի վերահսկումը մինչ տեղափոխման վայր՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրահանգներ տալով;
- Իրականացնել հաշիվ-ֆակտուրաների և առաքման հետ կապված այլ փաստաթղթերի ստուգում՝ սակագներին և մաքսային կանոնակարգերին համապատասխան;
- Պատասխանատու լինել ներկրման/ արտահանման քաղաքականության իրականացման, մոնիտորինգի, մշակման և անհրաժեշտության դեպքում փոփոխման գործընթացի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ ներմուծման, լոգիստիկայի և արտաքին կապերի ոլորտներում;
- Ներմուծման և մաքսային կանոնակարգերի իմացություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն;
- Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
office@logic.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծման Մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.