ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ, գրասենյակային, հանրապետությունում և հանրապետությունից դուրս հաճախակի գործուղումներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
- Գոյություն ունեցող պրոդուկտների վաճառքի վերլուծություն՝ ըստ տարածաշրջանների, հաճախորդների, ինչպես նաև հետազոտությունների և վերլուծությունների պլանավորում ու կազմակերպում, որոնք անհրաժեշտ են չօգտագործված ներուժը բացահայտելու համար;
- Մասնագիտացված մարքեթինգային միջոցառումների պլանավորում և կազմակերպում՝ առկա պրոդուկտներիի առավելությունները ընդգծող տեղեկատվության լայն տարածման համար;
- Կազմակերպել և պլանավորել խմբային միջոցառումներ արտադրանքի առաջմղման համար;
- Անհատական այցերի կազմակերպում առկա հաճախորդներին և մասնակցություն վաճառքի թիմի կողմից կազմակերպվող հաճախորդներին այցելություններին, որտեղ լրացուցիչ տեղեկատվություն պետք է տրամադրվի պրոդուկտների մասին;
- Նոր պրոդուկտների ներդրման ռազմավարությունների մշակում և այդ ռազմավարությունների համապատասխանեցում ընկերության ներսում ու մատակարարների հետ;
- Նոր պրոդուկտների ճշգրիտ ընտրության համար անհրաժեշտ վերլուծությունների կազմակերպում;
- Մատակարարների կողմից աջակցության պլանավորում և կազմակերպում նոր պրոդուկտների ներդրման համար;
- Վաճառողների հետ ռազմավարական հարաբերությունների ստեղծում;
- Շուկայական ներթափանցման և ընդլայնման տարեկան ռազմավարության մշակում նոր ապրանքների և նոր հաճախորդների/շուկաների համար;
- Տեղական գործընկերների որոնում (ինչպես կազմակերպությունների, այնպես էլ փորձագետների մակարդակով) նոր պրոդուկտների արդյունավետ ներդրման, նրանց հետ հարաբերություններ կառուցելու և այդ հարաբերությունների զարգացումը կազմակերպելու համար;
- Սերտորեն աշխատել և համագործակցել Ընկերության վարչության և տնօրենների խորհրդի հետ նոր պրոդուկտներիի ռազմավարության շուրջ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Գոյություն ունեցող պրոդուկտների մասին տեղեկատվությունը ճիշտ և արդյունավետ կերպով տարածել պոտենցիալ հաճախորդներին: Ընդլայնել պորտֆոլիոն հաջող պրոդուկտներով;
- Գտնել, զարգացնել, պահպանել շուկայի այն հատվածները, որտեղ առկա պրոդուկտներիի ողջ ներուժը մնում է չիրացված;
- Մշակել նոր ճիշտ պրոդուկտներ՝ հիմնված հաճախորդների և շուկայի կարիքների վրա, ինչպես նաև նոր հնարավորություններ հավատարիմ հաճախորդների համար;
- Նոր պրոդուկտների ներդրման ճիշտ պլանավորում և կառավարում՝ պրոդուկտների պոտենցիալը բարձրացնելու համար։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Մագիստրոսի կոչում բիզնեսի ադմինիստրացիայի, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում;
- 3+ տարվա փորձ պրոդուկտների կառավարման, մարքեթինգի, շուկայի զարգացման կամ հարակից ոլորտներում;
- Ռազմավարական մտածողության և պրոդուկտների զարգացման ու շուկայի ընդլայնման երկարաժամկետ ծրագրեր մշակելու կարողություն;
- Շուկայական հետազոտություններ և վերլուծություններ իրականացնելու հմտություններ՝ հաճախորդների կարիքները, շուկայի միտումները և մրցակցային դինամիկան բացահայտելու համար;
- Պրոդուկտների կառավարման գործընթացների խորը իմացություն;
- Նախագծերի կառավարման հմտություններ;
- Վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ;
- Ռազմավարությունները և մարտավարությունները արագ փոփոխելու կարողություն՝ ի պատասխան նոր տեղեկատվության կամ շուկայի դինամիկային;
- Ուժեղ առաջնորդական և միջանձնային հմտություններ;
- Փորձ կառավարչական և տեխնիկական հաղորդակցության ոլորտներում;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու հմտություններ;
- Տարբեր լսարաններին գաղափարներ ներկայացնելու կարողություն;
- Գաղտնիության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ պահպանելու ունակություն;
- Հաճախորդների սպասարկման հմտություններ;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և/կամ ռուսերենի իմացություն;
- Սովորելու և մասնագիտական հմտությունները բարելավելու պատրաստակամություն;
- Վարորդական իրավունքի առկայություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
jobs@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Բիզնեսի Զարգացման Ղեկավար»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Ընկերություն՝ «ՍՄԱՐԹԱԳՐՈ» ՓԲԸ
«ՍմարթԱգրո» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին «Ագովիժն» ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում է «ՔԱՐԴ» ընկերությունների խմբի անդամ։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է գյուղատնտեսական կենդանիների կերեր և կերային հավելումներ, դեղորայք, անասնաբուժական և անասնապահական պարագաներ, գենետիկա, կենդանիների ներկրում, անասնաբուժական սպասարկում և այլն:
Առավելություններ՝
- Բժշկական ապահովագրություն,
- Գործուղումներ,
- Վճարովի ազատ օրեր (day off),
- Արդյունավետության վրա հիմնված բոնուսային համակարգ,
- Անվճար ուսուցում և դասընթացներ։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
: 
Ընկերության պորտֆոլիոյում շահութաբեր և եկամտաբեր պրոդուկտների ավելացում․ առկա պրոդուկտների և ուղղությունների ներուժի առավելագույն օգտագործման խթանում։
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ:
Announcement in English.pdf - Announcement Text in English