ԴՐՈւՅՔ
: 
Շաբաթական 40 ժամ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
"Ռոյալ Արմենիա" ՀՁ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Գլխավոր Հաշվապահի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Հաշվապահական հաշվառման վարումը;
- Հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը;
- Հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը;
- Ակտիվների մոնիթորինգ իրականացնելը;
- Հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը անմիջականորեն իրականացնելն և/կամ վերահսկելը;
- Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն կատարելը;
- Ընթացիկ հաշվապահությունը վարելը և վերահսկելը;
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին հետևելը;
- Ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում կատարելը եվ հաշվարկային հաշիվների քաղվածքները ձևակերպելը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն (մագիստրոսի) տնտեսագիտության, ֆինանսների եւ/ կամ հաշվապահության բնագավառում;
- ՀՀ ֆինանսների նախարարության՝ գլխավոր հաշվապահի որակավորման վկայական, ցանկալի է նաև միջազգային մասնագիտական հավաստագրում (CPA կամ ACCA);
- Հարկային օրենսդրության, ՖՀՄՍ-ների իմացություն;
- ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների կազմման, դրամական միջոցների տնօրինման բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Թիմ ղեկավարելու եւ հաշվապահական հաշվառման գործողությունները վերահսկելու կարողություն;
- Պատասխանատվության բարձր զգացում, գերազանց հաղորդակցման ունակություն, թիմային աշխատանք կատարելու կարողություն, ժամանակի կառավարման հմտություն;
- Համապատասխան հաշվապահական ծրագրերի (ցանկալի է 1C) եւ Microsoft office-ի (մասնավորապես՝ Excel) իմացություն;
- Հայերենի՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (ցանկալի է):
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ն կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունն է Հայաստանում, որը հիմնադրվել է 1997 թ-ին։
«Ռոյալ Արմենիա»-ն սուրճի բարձրորակ հումք է ներկրում Բրազիլիայից, Կոլումբիայից, Վիետնամից, Ինդոնեզիայից և այլ երկրներից: 2000 թվականից «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊ ընկերությունը սերտիֆիկացվել է ԻՍՕ 9001, իսկ 2012 թվականից` ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտների պահանջներով:
Իր ոլորտում Ընկերությունը լավագույններից է, ում արտադրական ողջ գործընթացը համապատասխանում է որակի և սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի միջզգային և պետական ստանդարտներին (ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ», HACCP, GMP), ինչպես նաև սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներին:
Ընկերությունը սուրճի բոլոր սիրահարներին առաջարկում է բոված հատիկավոր սուրճի լայն տեսականի, արաբիկա և ռոբուստա տեսակի լավագույն հատիկներից ստացված աղացած սուրճ, 100% բնական լուծվող սուբլիմացված «RA» սուրճ, TIMEOFF լուծվող գրանուլացված սուրճեր, 3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի երեք տեսակ՝ «Կլասիկ», «Փափուկ» և «Թունդ», Բուչինո կապուչինո լուծվող սրճային ըմպելիք, լուծվող տաք շոկոլադե ըմպելիք, լուծվող թեյեր 4 տարբեր համերով, ինչպես նաև աղացած և հատիկավոր սև պղպեղ: