ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Պրոֆիքս Քոնսալթինգը փնտրում է Գլխավոր Հաշվապահ/ Հաշվապահական Թիմի Ղեկավար, ով վերահսկելու է հարկային և հաշվապահական աշխատանքի իրականացումը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ստուգել ՖՀՄՍ-ների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններ:
- Իրականացնել հարկային օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում, հարկային խորհրդատվություն:
- Կազմակերպել աշխատանքների բաշխումը խմբի ներսում, հետևել դրանց կատարման վերջնաժամկետներին և կատարված աշխատանքի արդյունքին:
- Մշտական կապի մեջ լինել գործընկերների հետ՝ տեղեկացված նրանց բոլոր ընթացիկ պահանջներին և խնդիրներին, հնարավորինս սեղմ ժամկետներում տալ դրանց լուծումները:
- Ապահովել պատվիրատուների մասնագիտական ամբողջական խորհրդատվությունը:
- Մասնակցել հարկային կամ այլ մարմինների ստուգումներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական);
- Օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Թիմ ղեկավարելու, որոշումներ կայացնելու ունակություն:
Գիտելիքների պարտադիր շրջանակը`
- Ժամանակի կառավարման ունակություն;
- Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ;
- Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Գործարար հաղորդակցության էթիկա:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները կարող են ուղարկել **@******.** Էլ.հասցեին, թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.