ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Ներդրումների Աջակցման Կենտրոն» հիմնադրամը փնտրում է (աշխատանքի է հրավիրում) գլխավոր իրավաբանի: Հիմնադրամը կարևորում է կազմակերպության շահերի բարձր արդյունավետությամբ պաշտպանությունը և փնտրում է գլխավոր իրավաբանի, ով կարող է աջակցել կազմակերպությանը այս գործում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Համակարգել Հիմնադրամի իրավաբանական թիմի աշխատանքները;
- Կազմակերպել հիմնադրամի իրավական ակտերի մշակման գործընթացը;
- Ներկայացնել կազմակերպության շահերը դատական և այլ կառույցներում;
- Տրամադրել իրավական խորհրդատվություն հիմնադրամի աշխատակիցներին;
- Կազմել իրավաբանական բնույթի փաստաթղթեր;
- Աջակցել կազմակերպության իրավական գործունեությանը;
- Ապահովել գործընկերների հետ կնքվող փաստաթղթերի օրինականությունը;
- Կազմել դատավարական փաստաթղթեր (հայցեր, բողոքներ, դիրքորոշումներ):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ, ներառյալ MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook)-ի իմացություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, համբերատարություն;
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ճշտապահություն, հետևողականություն;
- Բարձր էթիկական նորմեր;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն և կոնֆլիկտների լուծման կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական տվյալները (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝
hr@isc.am,
armine.chakhalyan@isc.am: CV-ներն ուղարկելիս խնդրում ենք նշել, թե որ հաստիքի համար եք դիմում («Գլխավոր Իրավաբան»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.