ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է փորձառու ինժեներ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Գծագրերի, նախահաշիվների կազմում;
- Գործընկերների հետ համագործակցություն, մշտական կապի պահպանում;
- Ինժեների պարտականություններից բխող մարդկային ռեսուրսների կառավարում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ (1C, Excel ցանկալի);
- Գծագրական ծրագրերի իմացություն (AutoCAD, 3D մոդելավորում-ցանկալի);
- Տարիքը սկսած 27 տ-ից;
- Արագ կողմնորոշվելու և որոշում կայացնելու ունակություն;
- Պարտաճանաչ վերաբերմունք և ուշադիր մոտեցում աշխատանքին։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Նշված պայմաններին բավարարող անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումեները
hr@amgroup.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-շաբաթ 9։00-19։00։
Հասցե՝ Երվանդ Քոչար 8/2։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: