ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Այթիմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՏՏ Աջակցման Մասնագետի։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական աջակցության և օպերացիոն համակարգերի հետ;
- Համակարգչային և ցանցային ծրագրերից օգտվելու հիմունքների իմացություն և տեղադրման հմտություններ;
- Մայքրոսոֆթի արտադրանքի և համակարգչային տեխնիկայի հետ աշխատանքի փորձ և հմտություն;
- «Հելփ դեսք»-ից (Help Desk) օգտվելու փորձ;
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն;
- Մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու կարողություն;
- Սթրեսակայունություն;
- Սովորելու ցանկություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել ինքնակենսագրական
hr@iteam.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («ՏՏ Աջակցման Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Այթիմ ընկերությունը գործում է տեղեկատվական համակարգերի և տարբեր բարդության ու մասշտաբի ինֆորմացիոն համակարգերի սպասարկման ոլորտում՝ ապահովելով իր հաճախորդների տեղեկատվական համակարգերի կայունությունը։ Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝
http://iteam.am/: