ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀՀ Նոտարական Պալատը փնտրում է թեկնածու իրավաբանի հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մասնակցել Պալատի փաստաթղթաշրջանառության սպասարկման և գարծավարության իրականացման աշխատանքներին;
- Կատարել քաղվածքների ձևավորման և փաստաթղթերի պատճենահանման աշխատանքներ;
- Վարել աշխատակազմի գործավարությունը;
- Իրականացնել վարչության որոշումները հասցեատերերին ժամանակին հասանելի դարձնելու գործընթացը;
- Իրականացնել Պալատի և աշխատակազմի արխիվ հանձնվող փաստաթղթերի հաշվառման և համարակալման աշխատանքները;
- Կատարել ստացվող փաստաթղթերի և պատասխան թղթակցության առաքման աշխատանքները;
- Մասնակցել Պալատի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին;
- Կատարել աշխատակազմի գործառույթներին վերաբերող այլ հանձնարարություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացություն;
- MS Word և Excel ծրագրերի իմացություն;
- Քաղաքացիների հետ հաղորդակցման կարողություն;
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով
notarakanpalat@mail.ru էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
137,000 AMD (առանց հարկերի)