ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀՏԶՀ ՏԻԱԲ ծրագիրը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է ծրագրի հաղորդակցության և հաշվետվությունների մասնագետ-անհատ խորհրդատուի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել ծրագրի հաղորդակցության ռազմավարությունը;
- Պլանավորել հաղորդակցության գործողությունները;
- Մշակել, խմբագրել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, ապահովել կազմակերպության միջոցառումների ու հրապարակումների մասին պատշաճ տեղեկատվություն հանրությանը;
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը՝ համաձայն ծրագրի կանոնների;
- Բարձրացնել ծրագրի տեսանելիությունը, ապահովել գրավիչ ու ճանաչելի իմիջը;
- Այլ հարակից գործառույթներ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման կամ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում կամ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հանրության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում կամ, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ միջազգային ծրագրերում հանրության հետ կապերի և հաղորդակցության ոլորտում;
- Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում, անգլերեն գրավոր և բանավոր խոսքի լավ տիրապետում;
- Համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ, սոցիալական ցանցերի/ կայքի հետ աշխատելու հմտություններ;
- Լուսանկարչության հիմունքների տիրապետում, նորարարական և ստեղծագործական մտածելակերպ, ոչ խտրական /զգայուն գրավոր ու բանավոր խոսք։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
l.sedrakyan@atdf.am,
o.kirakosyan@atdf.am էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Ծրագրի Հաղորդակցության և Հաշվետվությունների Մասնագետ-անհատ խորհրդատու»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում” սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Փաստաթղթեր պետք է ներկայացվեն էլ-փոստով, կամ առձեռն, ոչ ուշ քան 2024թ. մայիսի 20-ը, ժամը 17:00:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
: 
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Դրամաշնորհը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՏԻՄ համակարգի հզորացման, համայնքային ծառայությունների բարելավման և կառավարության ապակենտրոնացման քաղաքականությանն աջակցելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2022թ. դեկտեմբերի 1-ին և նախատեսվում է ավարտին հասցնել 2027թ. նոյեմբերի 30-ին:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից