Այսօր, մենք ավելի հաճախ հանդիպում ենք աշխատանքի շուկայում այնպիսի երևույթի ինչպիսին հեռախոսային հարցազրույցն է:
Թե ինչ է դա և որն է դրա նպատակը, մենք հիմա կպարզենք:
Ի՞նչ է հեռախոսային հարցազրույցը
Հեռախոսային հարցազրույցը դա պոտենցիալ գործատուի և աշխատակցի ծանոթությունն է: Այն նպատակ ունի բացահայտել դիմորդի բազային մասնագիտական փորձը և անձնական որակները: Հարցազրույցի այս փուլը հիմնականում անց է կացվում մարդկային ռեսուրսների թիմի կողմից:
Ինչպե՞ս պատրաստվել հեռախոսային հարցազրույցին
Այս կետի համար մենք ունենք հետևյալ խորհուրդները.
-
Համացանցում որոնիր և տեղեկացիր այն ընկերության մասին, որտեղից ստացել ես հեռախոսային հարցազրույցի հրավերը:
-
Գտիր հանգիստ և հարմար այնպիսի մի վայր հարցազրույցի համար, որտեղ քեզ ոչ ոք չի խանգարի:
-
Նստիր և գրիր այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են քեզ համար և կցանկանայիր պարզաբանել դրանք զանգի ընթացքում:
-
Պատրաստիր թուղթ և գրիչ՝ հեռախոսազանգի ժամանակ նշումներ անելու համար, որպեսզի չմոռանաս զրույցի ընթացքում կարևոր կետերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել հարցազրույցի հաջորդ փուլերի համար:
Ի՞նչ հարցեր են տրվում հեռախոսային հարցազրույցի ժամանակ
Այստեղ պատրաստել ենք հեռախոսային հարցազրույցի ընթացքում 3 ամենահաճախ տրվող հարցերը.
-
Պատմեք ինձ Ձեր մասին:
Սա նշանակում է, որ նրանք ցանկանում են իմանալ քո մասնագիտական փորձի մասին, ոչ թե անձնական: -
Ինչու՞ թողեցիք Ձեր նախորդ աշխատանքը:
Այստեղ եղիր նրբանկատ՝ քեզ կամ քո նախկին գործատուին անհարմար անկյունից չներկայացնելու համար: -
Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին և ինչո՞ւ եք ցանկանում միանալ մեր թիմին:
Այս հարցի պատասխանի մեջ եղիր անկեղծ, բայց չափավոր՝ զերծ մնալով արհեստական ուրճացումներից:
Այսպիսով, միշտ նախապես պատրաստվիր հեռախոսային հարցազրույցին՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը և միանշանակ կհաջողես: