ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Էվոկաբանկը Ռիսկերի Կառավարման Գլխավոր Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ОБЯЗАННОСТИ
: 
- Բացահայտել և գնահատել բանկի ներքին և արտաքին ռիսկերը;
- Մշակել ռիսկերի զսպման միջոցառումների պլան և մեթոդաբանություն;
- Կատարել սթրես-թեստերի հաշվարկ, կազմել և մշակել հաշվետվություններ;
- Իրականացնել տնտեսական կապիտալի հաշվարկ և վերլուծություն;
- Իրականացնել Բանկի հիմնական ցուցանիշների հաշվարկում և դինամիկայի վերլուծություն` հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով;
- Իրականացնել սահմանված կենտրոնացումների և սահմանաչափերի մակարդակի հսկողություն;
- Իրականացնել ռիսկերի կառավարմանն առնչվող այլ ցուցանիշների հաշվարկում և վերլուծություն:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման, ակտիվների և պասիվների կառավարման ոլորտներում;
- Ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն;
- Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում;
- Վիճակագրական վելուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն), ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, R, SQL և այլն) բազային գիտելիքների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Ռիսկերի կառավարման FRM, PRM կամ այլ միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն;
- Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ռիսկերի Կառավարման Գլխավոր Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ