ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Ներդրումների Աջակցման Կենտրոնը փնտրում է թեկնածու Օգնականի թափուր հաստիքի համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ընդունել և գրանցել թղթակցությունը (նամակագրությունը), ուղարկել դրանք համապատասխան մարմինների;
- Կազմակերպել և իրականացնել ծառայողական փաստաթղթերի ընդունման, գրանցման (հաշվառման), բաշխման և կատարողներին առաքման, ինչպես նաև ելից փաստաթղթերի գրանցման և առաքման, փաստաթղթերի կատարման ժամկետների հսկողության և գործավարության հետ կապված այլ աշխատանքները;
- Կատարել ղեկավարի կողմից անցկացվող նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները (անհրաժեշտ նյութերի հավաքագրում, մասնակիցներին անցկացման ժամանակի և օրակարգի մասին տեղեկացում, նրանց գրանցում):
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Գրությունների գրագետ կազմման հմտություններ;
- Mulberry 2.0 էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի իմացություն;
- Պետական համակարգում աշխատելու փորձ;
- Հաճախորդների սպասարկման հմտություն;
- Հաղորդակցման և նախաձեռնողականության հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet);
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)
hr@isc.am էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Օգնական»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!