ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը փնտրում է Գնումների գծով մասնագետ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Պատասխանատու և հաշվետու լինել գնումների ամբողջ գործընթացի համար՝ ապահովելով գնումների քաղաքականության և ուղեցույցների ճիշտ ու թափանցիկ կիրառումը;
- Կատարել գնումների գործընթացի պլանավորումը և համապատասխան իրականացումը;
- Ուսումնասիրել և գտնել/ առաջարկել ապրանքների և ծառայությունների համար լավագույն տարբերակները;
- Ստեղծել և վարել գնումների բոլոր գործընթացների արդյունքների գրանցամատյան;
- Վերլուծել տարբեր ապրանքների և ծառայությունների շուկայական գները և ընտրել լավագույն տարբերակը;
- Պլանավորումն իրականացնել ինչպես կենտրոնի ղեկավարի, այնպես էլ բաժանմունքների ղեկավարների հետ համատեղ;
- Ղեկավարել գնումների գործընթացը՝ սկսած գնումների փաստաթղթերի նախապատրաստումից մինչև գործընթացի ավարտը և պայմանագրի ստորագրումը օրենսդրության համապատասխան;
- Իրականացնել պայմանագրերի կառավարումը՝ ներառյալ պայմանագրերի արդյունքների ժամանակին ստացման վերահսկողությունը, պայմանագրերի տեսակների համակարգումը;
- Վերահսկել խորհրդատուների (մատակարարների), գործընկերների կատարողականները, ուշացումների դեպքում ապահովել համապատասխան գործողություններ (ինչպիսիք են տույժերը ուշացումների, առաքման և այլ դեպքերում) և իրականացնել համապատասխան հետագա գործողությունները և տեղեկացնել ղեկավարին;
- Վարել բանակցություններ մատակարարների հետ, հետևել պատվիրված ապրանքների առաքման ժամկետների պահպանմանը;
- Կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել համապատասխան ֆինանսական հաշվետվություններ;
- Իրականացնել հաստիքի նկարագրից բխող այլ պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, իրավագիտության կամ հարակից այլ ոլորտում; բժշկական կրթությունը ցանկալի է;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների ոլորտում;
- ՀՀ գնումների և հարկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն;
- Հաղորդակցության և միջանձնային շփումների գերազանց ունակություններ;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Ծավալուն համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel;
- Այլ ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (լուսանկարով) ուղարկել
hr@slavmed.am էլեկտրոնային փոստին` նամակի վերնագրում նշելով «Գնումների գծով մասնագետ»։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!