ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Կես դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կփոխեն պատկերացումները ողջ երկրի երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նպատակ ունի պատրաստել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով իրենց նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է աջակցություն բոլոր մակարդակների առաջնորդների կողմից՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում մեր կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտներին, նրանց համայնքները, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի շրջանավարտներին, կառավարական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:
Պաշտոնում ստանձնած դերը.
Առարկայական փորձագետները (ԱՓ) կզբաղվեն համատեղ ուժերով առարկայական բարձրորակ բովանդակության ստեղծմամբ և իրացմամբ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն Ուսուցիչ-առաջնորդներին: Առարկայական փորձագետների նպատակն է բարձրացնել ուսուցիչների պատրաստվածությունը և նրանց տրամադրել դասավանդվող առարկաների վերաբերյալ համապատասխան նյութեր: Նրանք սերտորեն կհամագործակցեն Ուսուցիչ-առաջնորդների հետ՝ զարգացնելով վերջիններիս առարկայական գիտելիքները և մշակելով գնահատման գործընթացը: Նրանք նաև կհամագործակցեն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ հավաստիանալով, որ առարկաների ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը յուրացվում է Ուսուցիչ-առաջնորդների կողմից՝ նպաստելով նրանց դասավանդման տեխնիկայի և ուսումնական բովանդակության բարելավմանը:
Աշխատանքային թիմը.
Առարկայական փորձագետները կգործեն Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության “Learning Design and Impact” բաժնի կազմում: Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի գործունեությունը վերահսկում է Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժնի ղեկավարը: Թիմը բաղկացած է երկու Ծրագրերի մշակման ղեկավարներից, որոնք կվերահսկեն Ուսուցիչների առաջնորդության ծրագրում Ուսուցիչ-առաջնորդների վերապատրաստման դասընթացի մշակումը և կղեկավարեն Առարկայական փորձագետների աշխատանքները: Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժինը ներառված է առավել ընդգրկուն «Ծրագրային բաժնում», որի կազմում գործում են նաև Տարածաշրջանային թիմերը: Առարկայական փորձագետները պարբերաբար համագործակցում են տարածաշրջանային թիմերի հետ՝ մեր համայնքների կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ձեր մասին.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը հենց Ձեզ համար է, եթե հավատում եք արժեքներով առաջնորդվող և առաջնորդության ջիղի կատարելագործմանը միտված աշխատավայրի զարգացման կարևորությանը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ջանում է կյանքի կոչել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում: Սա նշանակում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Քոչարին», հետևել բարձր չափորոշիչների պահպանմանը՝ միևնույն ժամանակ ընդունելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից թույլ տրված թերությունները:
ОБЯЗАННОСТИ
: 
Այս պաշտոնում հիմնական պարտականությունները ներառում են.
Աշխատարաններ եւ վերապատրաստման դասընթացներ (20%).
- Առցանց և ոչ առցանց աշխատարանների կազմակերպում, որոնց նպատակն է ուսուցման ռազմավարությունների ներկայացումը և Ուսուցիչ-առաջնորդներին սատարող աշխատանքային միջավայրում գործելու հնարավորության ընձեռումը;
- Սեմինարների վարում և դասալսումների անցկացում Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայում (պահանջվում է 6-շաբաթյա լիակատար ներգրավվածություն գործունեության հիմնական վայրից դուրս)։
Կոլեկտիվ պլանավորում եւ Մասնագիտական ուսումնառության համայնքներ (30%).
- Մասնագիտական առարկայախմբերի ձևավորում՝ երկխոսության շարունակականության, ռեսուրսների փոխանակման և խնդիրների համատեղ լուծման նպատակով;
- Դասավանդման ռեսուրսների համապարփակ շտեմարանի ստեղծում, որում ներառված կլինեն դասապլանները, գնահատումները և տեսաձայնային բովանդակությամբ նյութերը;
- Նորարարական տեխնոլոգիաների ներդրում՝ դասավանդման և ուսումնառության փորձառության հարստացման համար։
Շարունակական աջակցություն եւ մշտադիտարկում (40%).
- Հետադարձ կապի մեխանիզմների կիրառում՝ շարունակական կատարելագործման և Ուսուցիչ-առաջնորդներին անհատական մենթորության տրամադրման նպատակով;
- Առաջադրանքների կատարման հսկողություն, հետադարձ կապի ապահովում, Ուսուցիչ-առաջնորդների առաջընթացի գնահատում;
- Ուսուցիչ-առաջնորդների կատարողական ցուցանիշների ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում՝ առցանց դասալսումների և տվյալների վերլուծության միջոցով, բարելավման ուղիների պարզաբանում և հետագա քայլերի սահմանում;
- Ուսուցիչ-առաջնորդներին հեռավար ուղեցույցների տրամադրում և ուսուցչական գործելակերպերում աջակցության ցուցաբերում:
Թիմային ներդաշնակում (10%).
- Առաջնորդության զարգացման ղեկավարների և Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի հետ շարունակական հանդիպումների անցկացում՝ առանցքային ձեռքբերումների մատնանշման և մարտահրավերների հաղթահարման նպատակով;
- Համագործակցություն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ մեր Աշակերտական տեսլականի կյանքի կոչման գործում Ուսուցիչ-Առաջնորդներին աջակցելու նպատակով;
- Խորհրդակցելով Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ Ուսուցիչ-առաջնորդներին տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ, նյութեր, գործիքներ, տեղեկույթ և այլն՝ դասապրոցեսի ցուցումների և պլանավորմանը աջակցելու համար:
ՀԻՇԵՑՈՒՄ. Առանձին դեպքերում կարող են պահանջվել Ուսուցչական աջակցման մասնագետների և Առաջնորդության զարգացման ղեկավարների համատեղ այցելություններ դասարաններ՝ իրենց անմիջական մասնակցությամբ Ուսուցիչ-առաջնորդներին աջակցելու և խորհրդատվության տրամադրման համար: Բացի այդ, «Դասավանդի′ր, Հայաստան»-ը զարգացող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է դրսևորի ճկունություն: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փնտրում է այնպիսի առաջնորդների, որոնք ունակ են հարմարվելու նոր իրավիճակների: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետեւյալ առանցքային կարողություններին.
Առարկային առնչվող փորձագիտական պատրաստվածություն. նշված առարկայական ոլորտներից որևէ մեկի խոր իմացություն, գիտելիքների և գործնական կարողությունների տիրապետում.
- Բնագիտամաթեմատիկական (STEM) առարկաներ (մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն);
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն);
- Հասարակագիտական առարկաներ (պատմություն (հայոց, համաշխարհային), հասարակագիտություն;
- Հայոց լեզու և հայ գրականություն;
- Ֆիզիկական կրթություն;
- Տարրական դպրոցի առարկաներ.
Դասարանային ներազդեցություն. Ուսուցիչների վերապատրաստման բարձրորակ ծրագիր ստեղծելու համար Առարկայական փորձագետները պետք է ունենան դասարանային հաջողված փորձի արձանագրված պատմություն:
Հարաբերությունների կառուցում. Ուսուցիչ-առաջնորդի աշխատանքը լի է մարտահրավերներով։ Ելնելով այդ հանգամանքից՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին անհրաժեշտ են Առարկայական փորձագետներ, որոնք, որպես առաջնորդներ, մեծ ուշադրություն կհատկացնեն հարաբերությունների ձևավորմանը Ուսուցիչ-առաջնորդներին աջակցություն ցուցաբերելիս:
Հետադարձ կապի ապահովում եւ առաջընթացի վերահսկում. Ուսուցիչ-առաջնորդների գործունեության վերաբերյալ արձագանքների մեծ մասը ստացվում է առցանց, հետևաբար, Առարկայական փորձագետները պետք է ունենան ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցման ընդգծված հմտություններ:
Համագործակցություն. Առարկայական փորձագետները պետք է սերտ համագործակցություն վարեն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ հավաստիանալու համար, որ Ուսուցիչ-առաջնորդներին ցուցաբերվում է պատշաճ աջակցության: Միևնույն ժամանակ, Առարկայական փորձագետները պետք է համագործակցեն Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի հետ՝ առցանց դասընթացի անցկացման ուղղությամբ:
Հիմնական կարողություններից զատ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաեւ ակնկալում ենք հետեւյալ որակավորումները.
- Բակալավրի կրթական աստիճանը պարտադիր է, մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի;
- Վկայելի արդյունքներով 2 և ավելի տարվա դասավանդման փորձը պարտադիր է;
- Մենթորության կամ քոուչինգի փորձառությունը ցանկալի է;
- Ուսումնական ծրագրի մշակման և վերապատրաստման դասընթացներին ցուցաբերվող աջակցության փորձ;
- Հայերենին վարժ տիրապետումը պարտադիր է։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը գործում է համաշխարհային ցանցի կազմում, և այդ պատճառով անգլերենի լավ իմացությունը պարտադիր է;
- G-suite գործիքների և կրթական տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) և հայտադիմում-նամակը (motivation letter) ներկայացնել առցանց
https://teachforarmenia.bamboohr.com/careers/125: Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք բացատրել, թե անձամբ Ձեզ ինչով է գրավում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությունն ու տվյալ պաշտոնը: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նշել նրա անունը: Ձեր հայտադիմում խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով): Եթե Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը գրված է հայերենով, խնդրում ենք ներկայացնել դրա անգլերեն թարգմանված տարբերակը:
Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման մեր պարտավորություները.
«Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը կրում է հավասար հնարավորությունների ապահովման պարտավորություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: «Դասավանդի′ր, Հայաստան»-ին դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!