ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու հաշվապահ, ով կիրականացնի բանկային հաշիվներով մուտքերի հաշվապահական ձևակերպումներ, վարկային պարտավորությունների մարումներ։
ОБЯЗАННОСТИ
: 
- ՀԾ համակարգի շահագործման իմացություն;
- Բանկային հաշիվներով մուտքերի հաշվապահական ձևակերպումներ, վարկային պարտավորությունների մարումներ;
- Վարկերի տրամադրումների հաշվապահական ձևակերպումներ;
- Վարկային պայմանագրերի գրաֆիկների փոփոխում;
- Ներգրավված միջոցների ձևակերպում;
- Օրական հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցների վերաբերյալ փոխադարձ հաշվարկների՝ վարկային պարտավորությունների մարումների ստուգում, հաշվետվության կազմում և միջոցների փոխանցում: Նշված վարկային պարտավորությունների մարում;
- Վարձակալական գումարների փոխանցումներ և ձևակերպումներ;
- Պետական տուրքերի, այլ նոտարական վճարների կատարում՝ հաշվապահական ձևակերպումների կատարում;
- Առցանց վճարումների խնդրահարույց վարկային պարտավորությունների մարումներ;
- Մատուցված ծառայությունների և ապրաքների հաշիվների ստորագրում, փոխանցումներ և դեբիտորական պարտքերի հաշվապահական ձևակերպումների կատարում;
- էլեկտրոնային հաշիվների ստորագրում, յուրաքանչյուր ամսվա լիզինգների գծով հարկային հաշիվների դուրս գրում և ԱԱՀ–ի պարտավորությունների հաշվապահական ձևակերպումների կատարում;
- Պետական տուրքերի վերաձևակերպումներ ըստ վարկառուների;
- Դատական որոշումների հիման վրա վարկային և/կամ դեբիտորական պարտքերի վերաձևակեպումներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում);
- Աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտի կազմակերպություններում ցանկալի է;
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ;
- Թիմում աշխատելու պատրաստակամություն;
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office, ՀԾ, E-Invoice):
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել
hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: