TERM
: 
Լրիվ դրույք, 1 ամիս փորձաշրջան (աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00)
JOB DESCRIPTION
: 
Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու աշխատակցի Արտահանման Մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Ուսումնասիրել և վերլուծել արտաքին շուկաները;
- Ներգրավել նոր գործընկերներ, վարել բանակցություններ և իրականացնել վաճառք;
- Կազմակերպել արտահանման գործընթացներ ընկերության գործընկերների հետ; կազմակերպել բեռնափոխադրումներ;
- Կազմել արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր և վերահսկել փաստաթղթաշրջանառությունը;
- Վերահսկել արտաքին վաճառքների գործընթացները;
- Իրականացնել վերլուծություններ արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների մասին տեղեկատվության վերաբերյալ;
- Տրամադրել աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ հաշվետվություններ տնօրինությանը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում;
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel-ի գերազանց իմացություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Բանակցություններ վարելու կարողություն;
- Սեփական մեքենայի առկայություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Արտահանման Մենեջեր»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային