JOB DESCRIPTION
: 
Հարցազրուցավարները հարցումներ են իրականացնում ՀՀ մարզերում՝ ԼՂ հակամարտությունից տուժած բնակչության շրջանակում՝ համապարփակ տեղեկություն հավաքագրելու մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։
RESPONSIBILITIES
: 
Թիմի ղեկավարի առաջնորդությամբ հարցազրուցավարը պետք է կատարի հետևյալ պարտականությունները՝
- Հետևել ACTED-ի ներքին կանոնակարգին;
- Մասնակցել որակավորման հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներին;
- Տիրապետել հետազոտության և հարցվողների ընտրության մեթոդաբանությանը;
- Կարողանալ կազմակերպել հանդիպումներ և հարցազրույցներ անցկացնել ընտրված խմբերի և հիմնական տեղեկատուների հետ;
- Հետևել ղեկավարության կողմից մշակված տվյալների հավաքագրման ծրագրերին` օգտագործելով համապատասխան տեխնիկական սարքավորումները;
- Ապահովել տվյալների անթերի մուտքագրումը, պահպանումն ու մշակումը;
- Կարողանալ գնահատել և իրականացնել հավաքագրված տեղեկատվության առաջնային վերլուծությունը;
- Կոորդինացնել գործողությունները ղեկավարության հետ, ակտիվորեն մասնակցի արդյունքների և այլ հարցերի քննարկմանը;
- Հաշվետվություններ կազմել ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ;
- Ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Ինքնակազմակերպման բարձ մակարդակ;
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի եւ անգլերենի իմացությունը ցանկալի է);
- ANDROID օպերացիոն համակարգով աշխատելու փորձ;
- Windows, MS Word, Excel և Outlook իմացություն;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն;
- Հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է);
- Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի կամ Երևանի բնակիչ։
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)
hr.armenia@peopleinneed.cz էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Հարցազրուցավար» բառը: Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT
: 
REACH նախաձեռնությունը երկու միջազգային հասարակական կազմակերպությունների (ACTED և IMPACT) և ՄԱԿ-ի Ուսուﬓական և գիտահետազոտական ինստիտուտին առընթեր UNOSAT հետազոտական ծրագրի համատեղ նախաձեռնություն է։ REACH նախաձեռնությունը հիմնադրվել է 2010 թ․՝ նպաստելու տեղեկատվական գործիքների զարգացմանը և ընդլայնելու հումանիտար կազմակերպությունների կարողությունները՝ արտակարգ իրավիճակներում փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար:
-ի գործողություններն ուղղված են միջգերատեսչական օժանդակության համակարգումը հեշտացնելուն և իրականացվում են այդ համակարգման շրջանակներում: