TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը փտրում է հաշվապահ:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության;
- Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալներ մուտքագրել հաշվապահական ծրագրում;
- Պատրաստել հարկային (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ) հաշվետվություններ, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական հաշվետվություններ և ըստ ժամանակացույցի ներկայացնել համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով;
- Իրականացնել աշխատավարձի հաշվառում և գրանցում;
- Իրականացնել դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում;
- Իրականացնել ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ;
- Ձևակերպել, պահպանել և սահմանված կարգով արխիվացնել հաշվապահական փաստաթղթերը;
- Պարտականությունների շրջանակներում կատարել ղեկավարի այլ հանձնարարականները:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող կազմակերպությունում);
- Ոչ-առևտրային կազմակերպությունում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն;
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, E-invoicing ծրագրերի իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով և երկու երաշխավորագիր նախորդ գործատուներից: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ` (37410) 588 011
Էլ. փոստ՝
hr@r2e2.amԿայք` www. r2e2.am
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ Աննա Մանվելյան:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.