JOB DESCRIPTION
: 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն և պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
RESPONSIBILITIES
: 
- Քաղաքացիական, վարչական, քրեական և սնանկության գործերով Բանկի շահերի ներկայացում;
- Արբիտրաժային դատարանում Բանկի շահերի ներկայացում;
- Հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում;
- Առարկությունների և միջնորդությունների կազմում և ներկայացում;
- Նախաքննական մարմինների և փաստաբանների կողմից ստացված հարցումների և/կամ գրությունների մասով աշխատանքների կազմակերպում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում;
- Փաստաբանական գործունեության արտոնագիր;
- ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գերազանց իմացություն;
- ՀՀ սնանկության մասին օրենքի գերազանց իմացություն;
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմացություն;
- Շարունակական զարգացման և ուսուցման մեծ ցանկություն;
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Անգլերենի և ռուսերենի իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Դատաիրավական Բաժնի Ղեկավար»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Շարունակական կրթության և կարիերայի աճի անվերջ հնարավորություններ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր: